ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ. Ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման. Ընդհանուր սկզբունքներ ու մոտեցումներ» (Հայեցակարգ) հիմնական փաստաթուղթը ներկայացնում է ԵՄ-ի ֆինանսավորած «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության կողմից կիրառվող կարևորագույն գործընթացներն ու մոտեցումները: Նախաձեռնության թիրախում Արևելյան գործընկերության տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիններն են: